Սիրուշոն մեկնել է Եվրոպա՝ համերգային շրջագայության: Երգչուհին իր Instagram-ում պարբերաբար հրապարակումներ է անում՝ ներկայացնելով համերգային շրջագայության նորությունները:

Այս անգամ երգչուհու էջում հայտնվել է մի տեսանյութ, որում նրա երկրպագուները ձեռքից ձեռք են խլում Սիրուշոյի նետած իրերը՝ ձայնասկավառակներ, պաստառներ եւ այլն:

Նշենք, որ փետրվարի 24-ին Սիրուշոն համերգ կտա Բելգիայում, իսկ մարտ ամսին՝ Բոստոնում եւ Նյու Ջերսիում: Մինչ այդ նա արդեն ելույթ է ունեցել Նիդեռլանդներում:

 


Նյութի աղբյուրը` NEWS.am