Գայլուկի մեջ պարունակվող կսանտոհումոլը կարող է օգտակար լինել ավելորդ քաշի, արյան բարձր ճնշման եւ դիաբետի դեմ պայքարում: Այսպիսի եզրակացության են հանգել ԱՄՆ Օրեգոնի նահանգի համալսարանի կենսաբանները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:

Հետազոտությունն անցկացվել է մարմնի ավելորդ զանգվածով մկների վրա, որոնց կերակրել են ճարպի մեծ քանակությամբ սնունդով, որը պետք է նմանակեր մարդու «արեւմտյան սննդակարգը»: Նման սնունդի չարաշահումը առողջական մի ամբողջ շարք խնդիրներ է առաջացնում, այդ թվում՝ ճարպակալում եւ բարձր ճնշում:

Պարզվել է, որ հիդրոգենիզիրացված ածանցյալ կսանտոհումոլ ստացած կրծողների մոտ նկատվել է նվազեցված ինսուլինառեզիստենտություն՝ գործոն, որը 2-րդ տիպի դիաբետ է առաջացնում: Դրանից բացի, մկների մոտ ճնշվել է լեպտինի նկատմամբ ընկալունակությունը, որն օրգանիզմում քաղցի զգացում է առաջացնում:

Ինչպես նշել են գիտնականները, սա բերել է նրան, որ փորձակենդանիներն ավելի վաղ են կշտացել եւ ավելի քիչ կերել, ինչը յուղոտ սննդի օգտագործումը համահարթեցրել է:

 Նյութի աղբյուրը՝  NEWS.am Medicine