Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել` գրելով հետևյալը.

«Հետ նայիր ժպտալով, չէ՞ որ հետևում կյանքդ է, անցածդ՝ թեկուզ ճաքերով... ու դու։ Դու՝ ինչպես որ կաս։ Հետ նայիր ժպիտով, նրանց,ում թողեցիր հետևում, ժպիտդ ուժ կտա, ով առջևում է, ինքն էլ կժպտա) իսկ դու կլինես մեջտեղում՝ կարոտի ու բաժանումի։ Ժպտա, թե հետ ես նայում, հետևում՝անցածիդ ու ապրածիդ վայրկյաններն արդեն հավերժություն են։ Դու էլ ամենահարուստը, որ ապրել ես այդ ամենը։ Շռայլորեն ժպտա ու փռիր գորգի պես ժպիտդ կյանքի արահետին, միևնույնն է բոլոր ճամփաները դեպի Սեր են տանում։ Ժպտա կարոտիդ ու Սիրուդ, երբ կանգնած ես ճամփաբաժանին։ Սերը ժպիտ է ու ծիծաղ, քրքիջի արձագանքի պես վերադառնալու է քեզ, դու ուղղակի սպասիր ճամփաբաժանին... ու ժպտ