Boomnews.am-ը գրում է.

Երեկ ողջ օրը համացանցում քննարկվում էր երգիչ Մհերի (Մգեր Արմենիա) մենեջերի հարցազրույցները առ այն, որ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի արդյունքները անարդարացի են և Սևակի հաղթանակը ի վերուստ էր որոշված, որի հիմքը, ըստ մենեջերի, շամպայնի շշի առկայությունն էր Սևակի պրոդյուսերի պայուսակում։

Ըստ մեր տեղեկությունների՝ այսօրվա հարցազրույցների շարքը իր նախապատմությունը ունի։ Նկարահանումներն ավարտելուց հետո Մհերի մենեջերը այդ խոսքերը բարձրաձայնել է հենց Սևակենց մոտ։

Սևակը, ի պատասխան դրան, արձագանքել է. «Որոշված լիներ, թող քո տաղանդը գոնե 5 միավոր հավաքեր», այս խոսքերը դուր չի եկել Մհերին և նա հակադարձել է Սևակին, անվանելով՝ «Ծախված»։

Booomnews.am-ի տեղեկություններով դրանից հետո քաշքշուկ է տեղի ունեցել, որին միջամտել են նաև Հանրայինի անվտանգության աշխատակիցները։

Այս է պատճառը, որ այսօր առավոտվանից Մհերի մենեջերը տարբեր կայքերով հարցազրույց է տալիս ու Սևակի հաղթանակը կասկաի տակ է դնում։

Իսկ այս լուսանկարը մնաց վերջին բարի հուշ նրանց շփումից։

Նյութի աղբյուրը` Boomnews.am