Armlur.am-ը գրում է.

Հայտնի մոդել, դերասանուհի Անիտա Հարությունյանը հանդես է եկել նոր` մերկ ֆոտոշարքով: ArmLur.am-ը զրուցել է մոդելի հետ` հասկանալու համար` չի՞ վախենում արդյոք հերթական քննադատությունների ալիքից:

Հիշեցնենք` ռուսական ամսագրերից մեկի համար արված մերկ լուսանկարները բուռն քննադատությունների և մեկնաբանությունների տեղիք էին տվել:

-Անիտա, ինչի՞ն է նվիրված նոր ֆոտոշարքը. այն, կարծես, բավականին անկեղծ է… Հիշեցնենք` ռուսական ամսագրի համար արված լուսանկարներդ բուռն քննարկման առիթ տվեցին։ Մտավախություն չունե՞ս, որ այս անգամ էլ նույն արձագանքը կլինի։

-Լուսանկարներիս այս շարքը արվել է լուսանկարիչ Ռուստամ Կարապետյանի կողմից: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե պետք է մտավախություն ունենամ բուռն քննարկում լինել կամ չլինելու հարցում, ասեմ, որ առանձնապես շատ չեմ մտահոգվում այդ քննարկումներից կամ քննադատություններից: Թող իմ օրինակը վարակիչ դառնա մեր այն մոդելների համար, ովքեր կցանկանային առանց կոմպլեքսների մոդելինգով զբաղվել, բայց վախենում են հանրության կարծրատիպերով լցված արձագանքներից: Ես իմ աշխատանքով կկոտրեմ այդ կարծրատիպերը, թե մերկ լուսանկարվող կինն անբարո է. ես կապացուցեմ, որ կարող է երկու երանի մեկ վայրում լինել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։