Անաստասիա Վոլոչկովան չգիտի, թե ինչ բան է հանգստությունը :))) Բալետի ռուս պարուհին իր Instagram-ում հրապարակել է իր կատարմամբ պարերի տեսագրություն՝ Մոսկվայի բրազիլական ռեստորաններից մեկում։

Անաստասիան իր ընտրյալի՝ Միխայիլի հետ սկսել է պարել՝ ցուցադրելով իր վարպետությունը բրազիլացի պարուհիներին։ Ոգևորված պարուհուն չի խանգարել նաև այն հանգամանքը, որ նա պարելու համար ոչ այնքան հարմար հագուստով էր՝ կարճափեշ կարմիր զգեստով։

«Պարեցինք, ուրախացանք, հիացանք կրքոտ բրազիլուհիներով ու պարեցինք նրանց հետ։ Մի խոսքով՝ լավ զվարճացանք։ Ուրախ անցավ»,- մակագրել է տեսանյութն ու լուսանկարները Նաստյան։