2018-ին դիզայներները հոգացել են լոգասենյակի առավելագույն օրիգինալության, էկլեկտիկ բովանդակության, խիստ նոտաների և թափանցիկ համալրումների մասին: Այս հոդվածում կընդգծենք 2018-ի նորաձև լոգասենյակի հինական տենդենդեցներն ու գաղափարները, որոնք ձեզ կօգնեն կողմնորոշվելու ձեր ընտրության հարցում:


2018-ի նորաձև լոգասենյակում օգտագործվող նյութերը
2018-ի լոգասենյակների ինտերիերի հիմնական սկզբունքը բնության և բարձրագույն տեխնոլոգիաների համադրությումն է:


• Նորաձևության գագաթնակետում են օրգանական նյութերը՝ բամբուկը, սպիտակեցված փայտը, որոնք համերաշխ կերպով համադրվում են հայ-տեկ մակերևույթների և դրանց բնորոշ գույների և նյութերի կողքին:

• Հատակի սալիկները երկրաչափական պատկերների տեսք են ստացել՝ հիշեցնելով 60-ականները: Գույները մուգից դեպի բաց կարող են լինել՝ մանուշակագոիյնի, սպիտակի, խլացված կանաչի կամ դարչնագույնի ընտրությամբ:

• Նորությունների և վայրի գեղեցկության սիրահարներին միանշանակ կուրախացնի 2018-ի լոգասենյակի սալահատակի անակնկալ մոտեցմանը՝ հարթ մակերևույթը փոխարինվում է ծովափնյա մանրաքարերի խորդուբորդներին:

• Շատ օրիգինալ և նորարարական է ամբողջությամբ բետոնապատված լոգասենյակը:

2018-ի նորաձև լոգասենյակի գունային տենդենցը
Ինչպես վերը նշվեց, 2018-ին նորաձև լոգասենյակի ընտրությունը շատ դեմոկրատ է և ազատ:

• Դասական սև-սպիտակ գույները միշտ առկա են՝ սևը դառնում է գերակշռող գույն 2018-ի ինտերիերում: Սպիտակով կամ բաց երանգով ընտրվում է կահույքը կամ քսեսուարները, որոնք էլ լրացնում են անսամբլը:

• Ուշադրության են արժանի հատապտուղների հագեցած գույները: Ամենատարածված տարբերակներից են վառ կարմիրի կամ մանուշակագույնի ընտրությունը:

• 2018-ի լոգասենյակը կանաչի տաք կամ սառը երանգների հատված կարող է դառնալ: Օրինակ մեծ լոգասենյակը զմրուխտի գույնով հարդարելիս ամենաշահեկան դիրքերում կլինի:

2018-ի նորաձև լոգասենյակ

• 2018- նորաձևության ինքնաբավ լինելը պայմանավորված է կահույքի բազմազանությամբ: Չնայած տեխնոլոգիականացման միտմանը՝ վայրի բետոնե պատերի մեջ դուք կհանդիպեք Վիկտորիանական ոճի նրբագեղ կահույք: Չնայած, եթե դուք կահույքը ընտրելու եք առանց ոճաբանի խորհրդի, ավելի լավ է կահույքի ոճը առավել մոտ ընտրել հարդարմանը:

• Ընդհանուր առմմամբ 2018-ն նորաձև լոգասենյակի կահույքը երկու հիմնական ընտրություն է առաջարկում՝ կամ օվալաձև կլորացված եզրեր կամ կուբայական ուղղանկյուն հստատ սուր անկյուններ:

• Եվս մեկ հետաքրքիր գաղափար, որ հանդիպում ենք Bianchini & Caponi-ի ամսագրերում՝ դա արտ-դեկո ոճի կահույքի վերածնունդն է, որը նպատակահարմար է օգտագործել ընդարձակ լոգասենյակների համար:

• Լոգասենյակի սիրտը միանշանակ լոգարանակոնքն է, որը 2018-ին նորաձև լոգասենյակի համար էքստրաժամանակակից լուսադիոդային տարբերակից մինչև դեկորատիվ բոհո ոճի ոտիկներով տարբերակներ է առաջ քաշում:

Նյութի աղբյուրը ՝

https://dizayndoma.com/%D0%B4%D0%B8%D0%B7%D0%B0%D0%B9%D0%BD-%D0%B2%D0%B0%D0%BD%D0%BD%D0%BE%D0%B9-%D0%BA%D0%BE%D0%BC%D0%BD%D0%B0%D1%82%D1%8B/%D0%B2%D0%B0%D0%BD%D0%BD%D0%B0%D1%8F-2018-%D0%B8%D0%B4%D0%B5%D0%B8-%D0%B2%D0%B0%D0%BD%D0%BD%D0%BE%D0%B9-2018/