Համացանցում կրկին լայն տարածում է գտել տեսահոլովակը, որում պատկերված է, թե ինչպես է մրջյունների մեծ խումբը քաոտիկ կերպով վազում գետնին դրված iPhone-ի շուրջ եւ անմիջապես կանգ առնում այն պահին, երբ գաջեթը մուտքային զանգ է սկսում ընդունել: Այս մասին հաղորդում է «360» հեռուստաալիքը: Համացանցի օգտատերերը ենթադրել են, որ որոշակի ուղղությամբ միջատներին ստիպում էր շարժվել հեռախոսի թրթռումը: