Սիրուշոն մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նա ամերիկյան մի քանի քաղաքներում համերգներ է տալու։ Առաջին համերգը տեղի է ունենալու Նյու Ջերսիում, որտեղ Սիրուշոն արդեն սկսել է փորձերը։

Իր Instagram-ում երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում կեցվածք է ընդունել երկարաճիտ կոշիկներով, սպորտային զգեստով եւ արեւային ակնոցով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 31-ամյա երգչուհին ցույց էր տվել, թե ինչպես են դիմավորել իրեն Նյու Ջերսիի հյուրանոցում.

«Հաճելի անակնկալ՝ հյուրանոցի իմ համարում։ Նրանք նույնիսկ հայկական պանիր են դրել զամբյուղում»,- story բաժնում հրապարակած լուսանկարին կից գրել է Սիրուշոն։


Նյութի աղբյուրը` NEWS.am