Մի քանի օր առաջ Անահիտ Սիմոնյանը մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ Սուրգուտ, որտեղ անցել է իր մանկությունը: Պարզվում է՝ երգչուհի դիզայները գնացել էր իր անձնագրի հարցերը կարգավորելու, որպեսզի կարողանա մասնակցել ՌԴ նախագահի ընտրություններին:

Եվ, ահա, իր Instagram-ի story բաժնում Անահիտը ցույց է տվել, թե ում օգտին է քվեարկել: Նա ընտել է Վլադիմիր Պուտինին.

«Առանց մեկնաբանությունների»,- գրել է երգչուհին:

Նշենք, որ ՌԴ նախագահի ընտրությունները երեկ էին՝ մարտի 18-ին: Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 76,67 տոկոսը: