Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել իր Instagram-ում, որին կից խոսել է կյանքը զրոյից սկսելու մասին.

«Ամեն ինչ զրոյից սկսելը դժվար է, բայց միաժամանակ հետաքրքիր է ստուգել քո ուժը, համեբրությունը, դիմացկունությունը եւ փորձություններին պատրաստակամությունը: Յուրաքանչուրը յուրովի է խենթանում»,- գրել է 35-ամյա դերասանուհին, որն ավելի վաղ ներկայացել էր գայթակղիչ տեսքով:

Անժելան կեցվածք էր ընդունել ոսկեգույն կիսաշրջազգեստով, կարճ տոպով եւ սեւ երկարաճիտ կոշիկներով։

Նյութի աղբյուրը` NEWS.am