Սիրուշոն Բոստոնում հանդիպել է Բարսեղ Կանաչյանի դստերը: 30-ամյա երգչուհին Սեդա Կանաչյանի հետ ջերմ լուսանկար է հրապարակել իր Instagram-ում.

«Եկա տեսնելու ինձ համար շատ հարազատ մի մարդու՝ տիկին Սեդա Կանաչյանին, ով Բարսեղ Կանաչյանի դուստրն է։

Գիտե՞ք, որ Բարսեղ Կանաչյանը, բացի երաժշտության մեջ իր մեծ ավանդն ունենալուց, նաև եղել է Կոմիտասի աշակերտը»,- լուսանկարին կից գրել է Սիրուշոն:

Ավելի վաղ Սիրուշոն Նյու Ջերսիում այցելել էր հայ նկարիչներից մեկին.

«Մինչև դեպի Բոստոն շարժվելը Նյու Ջերսիում այցելեցի նաև նկարիչ Ռուդիկ Պետրոսյանին, ով, ինչպես իմացա, համերգից ոգեշնչված սկսել էր իմ դիմանկարների վրա աշխատել»,- գրել էր երգչուհին:

Նշենք, որ մարտի 23-ին Սիրուշոն ելույթ է ունենալու Բոստոնում: