Այսօր Սիրուշոն համերգ է ունենալու Բոստոնում, սակայն մինչ այդ նա հասցրել է այցելել Հարվարդի համալսարան, ինչպես նաեւ գնացել՝ տեսնելու Բոստոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։

Իր Instagram-ում 30-ամյա երգչուհին լուսանկար է հրապարակել, որում հուշարձանի հեղինակ Դոնալդ Թալալյանի հետ է.

«Իմ ետևում Հայոց Ցեղասպանության հուշարձանն է, որը գտնվում է Բոստոնի կենտրոնում։ Կողքիս հուշարձանի հեղինակն է'Դոնալդ Թալալյանը։ Նա ինձ պատմեց հուշարձանի ստեղծման մասին, և թե ինչպես կարողացավ ստեղծել հայերի համար կարևորագույն խորհրդանիշ հանդիսացող կոթող, որն այսօր գրավում է նաև օտարերկրացիների ուշադրությունը։ Այդ երկուսը համատեղելու մոտեցումն ինձ շատ հոգեհարազատ է»,- լուսանկարին կից գրել է Սիրուշոն։