Ծնկի վնասվածքներից հետո, ինչպես նաև տարիքի հետ ծնկներում փոփոխություններ են տեղի ունենում, որոնք առաջացնում են ցավի զգացողություն՝ ինչպես շարժման, այնպես էլ հաճախ հանգիստ վիճակում:

 Որպեսզի թեթևացնեք ցավը և լրիվ ազատվեք դրանից, առաջարկում ենք ձեզ այս հզոր ազդեցությամբ բաղադրիչը:

Տրորել 10 ասպիրինի հաբերը և լավ խառնել 200գր. մեղրի հետ: Ցանկալի է ոչ պինդ: Խառնուրդը  տասը օր դնել տաք տեղում և պարբերաբար խառնել այն:

Այնուհետև ստացված քսուքը քսել ծնկներին, ծածկել պոլիէթիլենով, ապա վրայից փաթաթել բրդե գործվածքով:

Նրա ազդեցության արդյունքում հնարավոր է նկատվի թեթև կարմրություն,այրոց: Այդ անցանկալի  զգացողությունները ժամանակի հետ կանցնեն:

Պրոցեդուրան կատարել գիշերները, մինչև կզգաք ցավի թեթևացում: Մի՛ մոռացեք աշխատեցնել ցավող հոդերը հատուկ վարժությունների միջոցով:

Զգուշացում: Այս քսուքը հակացուցված է օգտագործել ալերգիկներին:

 Նյութի աղբյուրը՝ hayinfo.net