Ծնկների և հոդերի ցավերն առավել տարածված են 50 տարեկանից բարձր անձանց շրջանում և կարող են էապես ազդել կյանքի որակի վրա։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ բորբոքման և ցավի դեմ պայքարելու բնական միջոցներ շատ կան։ Առաջարկվող միջոցը հարուստ է մագնիումով, վիտամին C-ով, բրոմելայնով, կրեմնիումով, ինչը հնարավորություն է տալիս ազատվել ցավից։

Բաղադրիչներ

2 բաժակ արքայախնձոր
մի բաժակ նարնջի հյութ
մի բաժակ վարսակ
դարչնի 1 փայտիկ
մի բաժակ ջուր
40 գրամ մանրացրած նուշ
մեղր՝ ըստ ցանկության։
Արքայախնձորը հարուստ է բրոմելայնով, որն անհրաժեշտ է բորբոքման բուժման համար։ Նարնջի հյութը վիտամին C է պարունակում, որը նպաստում է կոլագենի արտադրմանը։ Սա կարևոր է ոսկորների և աճառների համար։

Նուշը հարուստ է մագնիումով, սպիտակուցներով, ցինկով, կալցիումով, վիտամին E-ով, թթվով, որն օգտագործվում է արթրիտի բուժման ընթացքում։ Դարչինն օգնում է ազատվել այտուցներից, հանգստացնել ցավը, իսկ մեղրի հակաբորբոքային հատկությունները հնարավորություն են տալիս հանգստացնել ցավը։ Բորբոքման դեմ կարող է օգնել պայքարել նաև վարսակը։

Պատրաստման եղանակը։ Եփեք վարսակը, ավելացրեք մյուս բաղադրիչները։

Ինչպես օգտագործել։ Օգտագործեք ամեն օր՝ երկու շաբաթ շարունակ։

Նյութի աղբյուրը՝ 168.am