Ֆլիրտն իսկական արվեստ է, որի բոլոր նրբությունները հասու են միայն ընտրյալներին: Ֆլիրտի տարրական եղանակների չտիրապետող աղջիկը պարզապես անհաջողակ է լինում: Սակայն հնարավոր է դա ուղղել մի քանի բանում հմտանալով:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում ֆլիրտի 10 արդյունավետ եղանակ ՆՐԱՆ քեզնով անելու համար:

1. Ընդունե՛ք բաց դիրքեր, մի՛ խաչեք ձեռքերն ու ոտքերը, փոքր-ինչ նրա կողմ թեքվեք:

2. Թեթևակի հպումներ կատարեք, ասես պատահաբար:

3. Հետաքրքրություն ցուցաբերեք, ուշադիր լսեք՝ ինչ է պատմում, հարցեր տվեք կամ արձագանքեք ինչ-որ կերպ:

4. Գովեստի խոսքեր ասեք, հիացեք ինչ-որ բանով, որ նա արել է կամ էլ նրա բնավորության ինչ-որ գծով:

5. Նրա ներկայությամբ ուղղեք ձեր մազերը, հագուստի բացվածքը և այլն․ այսպիսով նրա ուշադրությունը կգրավեք այդ հատվածներին:

6. Անկեղծ զրույցներ վարեք նրա հետ, դա կհանգեցնի մտերմության:

7. Ձեր վարքագծով և պահվածքով ցույց տվեք, որ իր հետ ձեզ ապահով եք զգում, այսպես նա կհասկանա, որ արդեն կարող է իրեն ավելին թույլ տալ ձեր հանդեպ:

8. Ամենից կարևորը հայացքն է։ Այնպես նայեք նրան, որ հոգին տակնուվրա լինի:

9. Փորձեք ձեր շնչառության ռիթմը հարմարեցնել և համապատեսխանեցնել նրա շնչառության ռիթմին, կրկնեք նրա շարժումները:

10. Հիշե՛ք, տղամարդիկ ակնարկներ չեն հասկանում, այնպես որ, թեթևակի ակնարկելը չի օգնում, փորձեք ավելի ուղիղ տեքստով ասել ձեր ցանկությունների մասին, սակայն դա արեք նուրբ և կանացի խորամանկությունը գործի դնելով: