Ռուսաստանի նախագահի նախկին թեկնածու Քսենիա Սոբչակը որոշ ժամանակով որոշել է հեռանալ քաղաքականությունից ու հանգստանալ։ Սոբչակը ցույց է տվել իր իդեալական կազմվածքը լողազգեստով։

Նա իր Instagram ում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է ամուսնու՝ Մաքսիմ Վիտորգանի ու որդու՝ Պլատոնի հետ հանգստանում արևադարձային կղզիներում։

«Միշտ ատել եմ «ես արժանացել եմ հանգստի» հեշթեգը, բայց սա այն դեպքն է, երբ դա 100 տոկոսով այդպես է։ Երկար ու ծանրաբեռնված ամիսներից հետո, երբ առհասարակ ոչ մի հանգստյան օր չեմ ունեցել, մեր ընտանիքը արձակուրդ է վերցրել»,- գրել է Քսենիան։