Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում, ինչպես նաև story հավելվածում նոր բիկինիով լուսանկարներ է հրապարակել:

Տեղադրված լուսանկարին կից հաղորդավարուհին գրել է. «Մարդու էներգիան անսպառ չէ, երբեմն այնքան ենք սպառվում, որ «պայթում ենք». անունը դրեք սթրեսս, նյարդ, դեպրեսիա, հոգեկան շեղում կամ ապաթիա... ...կարևորը ինքդ քեզ չկորցնելն է... Ինձ համար միակ բուժումը Ծովն է) իմ հիվանդության անունը՝ Ծովասիրություն, դիագնոզը՝ Ծովասեր) Իսկ դուք՞ ինչպես եք «բուժվում», երբ սկսվում է սեզոնը))»:

Նշենք, որ Նազենի Հովհաննիսյանը մեկնել է Եգիպտոս: 35-ամյա դերասանուհին հանգստանում է Կարմիր ծովի ափին՝ Շարմ Էլ Շեյխում:

Հիշեցնենք, որ Նազենի Հովհաննիսյանը բիկինիով լուսանկար էր հրապարակել: 35-ամյա դերասանուհին պարծեցել էր իր կազմվածքով: Լուսանկարին կից դերասանուհին գրել է.

«Այն, ինչ կարող ես անել Մալդիվներում, երբեք չես կարող անել Եգիպտոսում»: