Երգչուհի Սիրուշոյի հայրը՝ դերասան Հրաչյա Հարությունյանը Instagram-ի իր էջում, ինչպես նաև story հավելվածում դստեր հետ լուսանկարների շարք է հրապարակել:

Տեղադրված լուսանկարներում հայ և դուստր զբոսնում են Պարիզում:

Հրաչյա Հարությունյանը լուսանկարներից մեկին կից գրել է. «Ճերմակ անուրջներ»:

Նշենք, որ Օրերս կայացած «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ երգչուհի Սիրուշոն արժանացավ հատուկ մրցանակի՝ արտերկրում հայկական երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար: Երգչուհին անձամբ չստացավ իր մրցանակը, քանի որ այս պահին էլ իրականացնում է «Արմատ» համերգային շրջագայությունը, որը մեկնարկել էր դեռեւս 2017 թ-ին: