Երգչուհի, արդեն նաև դերասանուհի Ռոզա Ֆիլբերգը Instagram-ի իր էջում նոր սեքսուալ և գայթակղիչ լուսանկար է հրապարակել: Տեղադրված լուսանկարին կից Ռոզան ռուսալեզու մեկնաբանություն է թողել:

Նա գրել է. «Ինչու քնից արթնանալիս և լիովին իրականություն մտնելիս, դուք կարծես ամեն անգամ նաև երբեմն զգում եք անսովոր ուժի տպավորություն, որ քնի հետ մեկտեղ թողնում եք չբացահայտված ինչ-որ բան: Դուք ծաղրում եք ձեր երազի անհեթհեթությունը և միևնույն ժամանակ զգում, որ այդ անհեթհեթությունների շղթան եզրահանգում է ինչ-որ մտքի, բայց միտքն այդ արդեն իրական է, ինչ-որ բան, որը պատկանում է ձեր իրական կյանքին, արդեն գոյություն ունի և միշտ ձեր սրտում գոյություն է ունեցել: Կարծես Ձեր երազի միջոցով ձեզ ինչ-որ նոր բան է ասվել, մարգարեական, ձեր կողմից ակնկալվող: Ձեր տպավորություններն ուժեղ են, դրանք կամ ուրախացնող են կամ տանջող, և թե ինչում են դրանք կայանում և ինչ էր ձեզ ասված միշտ չեք կարող, ոչ հասկանալ, ոչ վերհիշել»: