Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկո) Instagram-ի իր էջում նոր հումորային լուսանկար է տեղադրել: Հրապարակված լուսանկարն, ինչպես նաև Մկոյի մյուս բոլոր նկարներն ունի հումորային մեկնաբանություն: Դերասանը լուսանկարում մարմնավորում է պատգամավորի:

Լուսանկարին կից Մկոն գրել է. «Ազնիվ պատգամավորը»:

Ավելի վաղ հումորիստ-դերասանը կրկին հումորային լուսանկար էր հրապարակել: Մկրտիչ Արզումանյանը լուսանկարում մարմնավորում էր տաքսու վարորդի կերպար, ով մանր չունի: Մկոն լուսանկարին կից գրել էր. «Մանր չունեմ, ապե»։

Սոցիալական ցանցերում ակտիվ այս դերասանը չի դադարում իր հետևորդներին և երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնել նոր լուսանկարներ՝ հումորային և զվարճալի մեկնաբանություններով: