Ինչո՞ւ են մարդիկ համբուրվելիս աչքերը փակում։ Պատճառը թաքնված է մարդկային ուղեղի առանձնահատկություններում, ասում են գիտնականները: Ուղեղը չի կարող միաժամանակ մի քանի խնդիր կատարել, այդ պատճառով աչքերը փակելն օգնում է կենտրոնանալ շոշափողական զգացողությունների վրա:

«Շոշափողական գիտակցությունը կախված է ծանրաբեռնվածության ընկալման մակարդակից եւ խնդրի զուգահեռ վիզուալիզացիայից», – ասված է Journal of Experimental Psychology: Human Perception and Performance (Մարդկային ընկալում եւ արդյունավետություն. Փորձարարական հոգեբանության ամսագիր) ամսագրում:

Մի շարք թեստեր անցկացնելով՝ գիտնականները նկատել են, որ տեղի ունեցածի վիզուալիզացիան ծածկում է շոշափողական զգացողությունները: Սա նշանակում է, որ աչքերը փակելով՝ մարդիկ պայքարում են, որպեսզի համբույրը հնարավորինս երկար տեւի եւ ավելի շատ զգացողություններ բերի:

Լոնդոնի համալսարանից բժիշկ Դալթոնն ասել է. «Երբ մարդը համբույրի ժամանակ բացում է աչքերը, դա հանգեցնում է գիտակցության այլ ասպեկտներում, այս դեպքում` համբույրի մեջ, խթանների նվազմանը»:

Ստացված արդյունքները կարող են բացատրել նաեւ, թե մարդիկ ինչու են հաճախ փակում աչքերը Բրայլի շրիֆտով կարդալու կամ պարի ժամանակ:

«Տեսողությունը զգացումների հզորագույն օրգան է, եւ միայն դրա անջատման դեպքում մարդը կարող է ամբողջությամբ կենտրոնանալ այլ զգացողությունների վրա: Տեղեկությունների ներհոսքի տեսողական մուտքը փակելու դեպքում բացվում են մարդու օրգանիզմի այլ ռեսուրսները», – ասում է հոգեբանը:

Նյութի աղբյուրը՝  NEWS.am