Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Instagram-ի իր էջում Գարիկը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշն է հրապարակել եւ գրել.

«1915-2018. երբեք չենք մոռանա!»:

 Իսկ Ժաննան երկար գրառում է արել.

«Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Իմ ժողովուրդը եւս ծանոթ է այդ դժողքին: Հայերի ցեղասպանության մասին ես իմացել եմ իմ ամուսնուց, հրեաների ցեղասպանության մասին՝ իմ բարեկամներից, իմ երեխաներն ամեն ինչ գիտեն ցեղասպանության մասին: Աշխարհը պարտավոր է իմանալ այդ մասին, մարդիկ չպետք է մոռանան, որպեսզի նոր սերունդը երբեք չբախվի նման ողբերգության»: