Իհարկե, ծնողները միշտ հուսահատվում են, երբ նրանց երեխաները չեն ուզում կատարել տնային հանձնարարությունները։ Սակայն կան երեխաներ, ովքեր խնդիր չունեն դասերն անելու հետ, բայց եթե ձեր երեխային դա տրվում է դժվարությամբ, ուրեմն՝ ահա մի քանի խորհուրդներ, թե ինչպես լուծեք այդ հարցը։

1. Տվեք ազատություն ժամանակի ընտրության մեջ և թողեք, որ հանգստանա

Երբեմն ավելի լավ է, երբ երեխան անում է դասերը միանգամից, երբ դպրոցից տուն է վերադառնում։ Դա տալիս է հնարավորություն հանգստանալու օրվա մյուս հատվածում։ Կան երեխաներ, ովքեր գերադասում են դպրոցից վերադառնալուց խաղան, իսկ դասերն ավելի ուշ անեն։ Ուղղակի հարկավոր է գտնել համապատասխան ժամանակի գրաֆիկ ձեր երեխայի համար։

2. Վերածեք այն ամենօրյա պարտականության

Արդեն դպրոցական տարիքից սկսեք երեխային տրամադրել այն բանին, որ տնային հանձնարարությունները պարտադիր են։ Սովորեցրեք նրան, որ դա կրկնվող պարտականություն է։

3. Հաստատեք կանոններ և պահպանեք դրանք

Մի փոփոխեք ձեր ընտրած գրաֆիկը։ Անջատեք հեռուստացույցը և խուսափեք բոլոր շեղող հանգամանքներից։

4. Միշտ եղեք երեխայի կողքին դաս անելու գործընթացի ժամանակ

Կարևոր չէ՝ ինչքան եք դուք զբաղված, պետք է ժամանակ տրամադրեք երեխային, երբ նա անում է դասերը։ Երբեմն պետք է 2 ծնողներն էլ լինեն երեխայի կողքին, որպեսզի աջակցեն նրան։

5. Խրախուսեք

Ցույց տվեք, որ ճիշտ ժամանակին դասեր անելը, կանոններին հետևելը բերում է խրախուսանքի։ Երբեմն մոտիվացիայի համար պետք է գնել շոկոլադ կամ ինչ-որ նվեր։ Դրանից հետո արդյունքը հաստատ կզգաք։

Ահա և վերջ։ Այս խորհուրդները կօգնեն փոխել ձեր երեխայի վարքագիծը դեպի լավը։