<<Ոչ մի ձև չեմ պատկերացնում իմ մասնագիտությունն առանց թատրոնի կամ կինոյի: Եվ ավելացնեմ նաև` հեռուստատեսության>>,- Yelaket.am-ի հետ իր մասնագիտության, <<Փախի՛ր կնոջիցդ>> նոր ներկայացումը որպես ռեժիսոր բեմադրելու և գլխավոր կերպարում հանդես գալու շուրջ կսիվեց դերասան, ռեժիսոր Դավիթ Թադևոսյանը:

Անդրարադառնալով իր կերպարին` դերասանը նշեց․ <<Իմ կերպարը հետաքրքիր է: Ունի երկու կին, միաժառմանակ երկուսի հետ էլ ամուսնացած է: Երեք տարի շարունակ կարողացել է այնպես կազմակերպել այդ ամենը, որ գաղտնիք մնա:

Օրերից մի օր տեղի է ունենում մի միջադեպ, որից էլ բացվում է գաղտնիքը: Եվ ամեն կերպ փորձում է ջրից չոր դուրս գալ>>:

Դերասան-ռեժիսորն անկեղծորեն շեշտեց, որ ոչ մի կերպ իրականում նման չէ այն կերպարին, որին մարմնավորում է։ Եվ խոսելով ներկայացման ժանրից, նշեց․ <<Ժամանցային ներկայացում է: Նպատակը լավ դերասանական կազմն է:

Հանդիսատեսը կարող է տեսնել բավականին հետաքրքիր դերասանական կազմ, հետաքրքիր զարգացող սյուժե և շատ ծիծաղելի իրավիճակներ>>:

Եվ վերջում խոսելով դերասանական կազմի մասին Դավիթ Թադևոսյանն ասաց, որ գրեթե բոլորի հետ նախկինում աշխատել է․ <<Արամի հետ Մխիթարյան դեռ Երևանից էլ ներկայացում ենք արել, Զորիկի հետ վաղուց ենք ծանոթ, Դավիթի հետ նույնպես:

Միայն Աիդայի հետ եմ այստեղ ծանոթացել: Հեշտ է աշխատելը, քանի որ բոլորն էլ պրոֆեսիոնալ են, իրենց գործի գիտակն են, հստակ հասկանում են խնդիրնեը և կարողանում են կատարել>>- ամփոփեց ռեժիսորը: