Սիրուշոն ելույթ կունենա Հանրապետության հրապարակում: Այս մասին երգչուհին ինքն է հայտնել՝ Instagram-ի story բաժնում.

 

«Մայիսի 28-ին ելույթ կունենամ Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի առաջին Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական համերգին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Սիրուշոն մայիսի 4-ին ելույթ է ունեցել Լիբանանի հայ համայնքի համար, որից մի կադր տեղադրել է իր Instagram-ում: