Հունիսի 17-ին Գլենդելում տեղի կունենա «Փախիր կինոջիցդ» ներկայացման պրեմիերան։
Ներայացումն արդեն մեծ հաջողություն է ունեցել Հայաստանում․ 30-ից ավել ներկայացում խաղացվել է Հայաստանի 17 քաղաքներում, հավաքել 20.000-ից ավել հանդիսատես։

Դերերում են հայտնի և սիրված հայ դերասաններ Դավիթ Թադևոսյանը, Աիդա Թորոսյանը, Աստղիկ Խաչատրյանը, Դավիթ Սեխպեյանը, Արամ Մխիթարյանը և Զոհրաբ Բեկ Գասպարենցը։