Երգչուհի Նունե Եսայանն այսօր՝ հունիսի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է վերջին օրերին իր անվան շուրջ առաջացած աղմուկին:

Ըստ փաստաբան Դավիթ Ասատրյանի հրապարակած նամակի՝ երգչուհին անօրինական ձեւով տիրացել է Ջրվեժում գտնվող մի տան:

«90-ամյա Ա. Անտոնյանը իր ընտանիքի անդամների հետ բնակվում է մինչ օրս ՀՀ Կոտայքի մարզ գ․ Ջրվեժ, 7-րդ փողոց 14 տուն հասցեում՝ սկսած 1970թ․-ից։ Հիշյալ տունը կառուցել է Ա. Անտոնյանի ընտանիքը։ Ա. Անտոնյանը մոլորության մեջ 2010թ․-ին շինծու գործարքների հիման վրա բնակարանը օտարել է իր թոռանը՝ Կ․ Կ-ին, իսկ այնուհետև այդ տունը անցել է Նունե Եսայանի սեփականությանը։ Այդ շինծու գործարքներին մասնակից է եղել նաև Ն. Եսայանը»,- ասված է փաստաբանի նամակի մեջ: