Բարբառան շատ կրքոտ և համարձակ կերպար է: Երիտասարդ կին է, ով ոչ մի կերպ չի ցանկանում իր ամուսնուն կորցնել: Ինչպես ցանկացած կին, միայն իր կողքին է ցանկանում տեսնել իր սիրելի տղամարդուն: Հիստերիկ նոպաներ է ունենում նույնիսկ այն պահերին, երբ իր տղամարդն այլ կնոջ անուն է տալիս, իսկ սիրավեպ ունենալու հանգամանքը նրա համար մահվանը համարժեք է: Կերպարը շատ խորն եմ ուսումնասիրել և այն ներկայացնելիս փորձելու եմ ընդգծել բնավորության բռնկուն գծերը:

YN.am-ի /Երան Նյուզ լրատվական կայք/ հետ զրույցն այսպես սկսեց հմայիչ դերասանուհի Աիդա Թորոսյանը: Վերջինս հունիսի 17-ին կայանալիք «Փախի՛ր կինոջիցդ» ներկայացման գլխավոր հերոսուհիներից մեկն է: Իր կերպարի առանձնահատկությանն ու բնավորությանն անդրադառնալուց զատ գեղեցկուհի Աիդան պատասխանեց նաև այլ հարցերի, որոնցից մեկն այն էր, թե ի՞նչ է պետք դերասանին յուրաքանչյուր նոր դերից առաջ:

Բնականաբար երկար ժամանակ ու աշխատանք: Դերասանը պետք է աշխատի և ինքն իր հետ, և ռեժիսորի, քանի որ, նախ և առաջ, կերպարն ուսումնասիրում ես, փորձում ես հասկանալ նրա էությունը, առանձնահատկություններն ու մտածելակերպը: Երբ դերասանն ամբողջապես ճանաչում է իր կերպարը, դրանից հետո սկսում է <<համ ու հոտ>> տալ նրան, հետաքրքիր նյուանսներ ավելացնել, որոնց շնորհիվ կտարբերվի մնացած կերպարներից, կսիրվի և կներկայացվի յուրովի: Կարծում եմ, տաղանդավոր դերասանի առավելությունը հենց դա է:

Թե ինչո՞վ է առանձնանում «Փախի՛ր կինոջիցդ» ներկայացումն իր խաղացած մյուս ներկայացումներից, դերասանուհին անկեղծացավ, որ ներկայացումներում շատ չի խաղացել, սակայն այս ներկայացման շրջանակներում աշխատանքը` թե՛ ռեժիսորի հետ, թե՛ դերասանների հետ լրիվ այլ է` անհամեմատ անկեղծ և պրոֆեսիոնալ: Հենց դրանով էլ առանձնանում է: Իսկ հարցին, եթե առիթ լիներ և <<Փախի՛ր կնոջիցդ>> ներկայացումն ինքը բեմադրեր, ովքե՞ր տեղ կգտնեին ներկայացման մեջ և ի՞նչ սկզբունքով կբեմադրեր, Աիդան պատասխանեց, որ իր վրա այդպիսի մեծ պատասխանատվություն չէր վերցնի: Բայց, եթե, ինչ-ինչ պատճառներով, այդ պատասխանատվությունն իր ուսերին լիներ, անուններ չի կարող տալ, սակայն, ամեն դեպքում, դերասանների ընտրության հարցում շեշտը կդներ ոչ թե նրանց հայտնի լինել կամ չլինելու վրա, այլ` տաղանդի:

Ամենաշատը սիրում եմ այն տեսարանները, երբ իմ խաղընկերներն են խաղում, որովհետև այդ ժամանակ հնարավորություն եմ ունենում ամբողջովին վայելել ներկայացումը: Կառանձնացնեի մի հատված, երբ բեմում են ոստիկաններից մեկը, տաքսիստի մյուս կինը և հարևանը. շա~տ ծիծաղելի տեսարան է: Չնայած, տասնյակ անգամներ եմ նայել, բայց չծիծաղելն անհնար է: Իսկ ինձ իրականում հեշտ չէ ծիծաղեցնել,- նշեց մեր զրուցակիցը` անդրադառնալով «Փախի՛ր կինոջիցդ» ներկայացման մեջ իր ամենասիրելի հատվածին, իսկ, թե ո՞րն է իր ամենամեծ նպատակը հարցին տվեց հետևյալ պատասխանը`
Որքան էլ, որ տարօրինակ հնչի, բայց այս պահին նպատակներ չունեմ: Ժամանակին ունեի կոնկրետ նպատակներ , Ամերիկա տեղափոխվելուց հետո էլ: Գուցե դրանք արդեն իրականացել են, այդ պատճառով չունեմ, չգիտեմ:

Շատ մարդիկ մտածում են, երբ գնան ԱՄՆ, նրանց դիմաց մեծ դռներ կբացվեն: Ի՞նչ կասեք այդ մարդկանց, ովքեր այդպես են մտածում:
Կարծում եմ՝ այդպիսի մարդիկ այդքան էլ շատ չեն: Այստեղ չափազանց դժվար է: <<Ամերիկյան երազանք>> ասվածը գուցե տարիներ առաջ ինչ-որ ֆենոմեն էր, բայց իրականում դրա հակառակն է: Միակ առանձնահատկությունն այն է, որ կա հնարավորություն, եթե ունես ցանկություն և բախտ ,-զրույցը եզրափակեց դերասանուհին:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Գլենդելում տեղի կունենա «Փախի՛ր կինոջիցդ» ներկայացման պրեմիերան։ Ներկայացումն արդեն մեծ հաջողություն է ունեցել Հայաստանում, ավելի քան 30 անգամ բեմադրվել