KGI Securities ընկերության վերլուծաբան Մին Չի Կուոն հայտնել է, թե ինչ գույներով է արտադրվելու iPhone-ների ապագա շարքը: Փորձագետը նաև հայտնել է «խոնձորային» նոր գաջեթների գները:

Նախատեսվում է, որ սմարթֆոնները վաճառքում կհայտնվեն 2018 թվականի վերջ: Ըստ փորձագետի՝ 6,5 դյույմ անկյունագիծով Phone X Plus-ն արտադրվելու է երեք գույնով՝ սև, սպիտակ և ոսկեգույն: Նշվում է նաև, որ 6,1 դյույմ անկյունագծով նույն մոդելը լինելու է կապույտ, մոխրագույն, սպիտակ, նարնջագույն և կարմիր:

iPhone X Plus-ն արժենալու է մոտ 1000, իսկ դրա բյուջետային տարբերակը՝ 700 դոլար: