Հոգեբանները ուսումնասիրել են ամենաճանաչված մուլտֆիլմերի ազդեցությունը երեխաների հոգեբանության վրա և կազմել են ամենավտանգավոր մուլտսերիալների վարկանիշային աղյուսակը։

Երեխաների համար ամենահաջողված նախագծերից մեկը «Մաշան և արջը» մուլտֆիլմն է, որը «վտանգավորների» առաջատարն է համարվում։ Փորձագետների կարծիքով՝ քանի որ փոքրիկ Մաշային կարելի է անպատիժ կերպով քմահաճություններ անել ու իրեն վատ պահել, երեխաները սկսում են նմանակել նրան և չեն հասկանում, թե ինչու են իրենք ինչ որ բան սխալ անում։

Երկրորդ տեղում հրեշ–աղջիկների մասին պատմող ամերիկյան «Հրեշ Հայը» մուլտֆիլմն է։ Մասնագետները գտնում են, որ գլխավոր հերոսների բառապաշարը կարող է բացասաբար ազդել երեխաների նոր–նոր ձևավորվող բառապաշարի վրա։

Երրորդ տեղում «Սպունգ Բոբ» մուլտֆիլմն է, որը սիրված է նաև ավելի տարիքով լսարանի կողմից։ Ըստ մասնագետների գնահատականի՝ գլխավոր հերոսը շատ եսասեր էակ է, մշտապես քննադատող մեծերին, նույնիսկ եթե նրանք իրեն ճիշտ խորհուրդներ են տալիս։

Հետաքրքիր է, որ դասական դարձած «Թոմն ու Ջերին» մուլտսերիալը չորրորդ տեղում է հայտնվել, չնայած այն բանին, որ յուրաքանչյուր սերիայում գլխավոր հերոսը՝ մուկը, ծաղրում է մյուսին՝ կատվին, իսկ Թոմն, իր հերթին, անընդհատ ագրեսիա է դրսևորում։