Անջելինա Ջոլին, որն այժմ Լոնդոնում է, օրերս ներկա է գտնվել արքայական ընտանիքի միջոցառումներից մեկին, ինչն առաջացրել է Քեյթ Միդլթոնի վրդովմունքը։

Նշվում է, որ Քամիլա Փարքեր-Բրոուզը և հոլիվուդյան աստղը Քեմբրիջի դքսուհու դեմ գաղտնի դավադրություն են կազմակերպել։

Քամիլան և Ջոլին 2014-ից ի վեր բարեկամներ են, ինչն այնքան էլ դուր չի գալիս Քեյթ Միդլթոնին։

«Քամիլան երբևէ չի զգացել, որ Քեյթը և Մեգանը հարմար են արքայական ընտանիքին։ Քամիլայի կարծիքով՝ միայն ազնվական ծագում ունեցող կանայք կարող են արքայազնների հետ ամուսնանալ, այդ պատճառով «սովորական» Քեյթը և դերասանուհի Մեգանը վրդովեցնում են նրան։ Քամիլան սիրում է նրանց տհաճություններ պատճառել, իսկ Անջելինայի ներգրավումը սկանդալ հրահրելու ևս մեկ միջոց է»,-ասել է աղբյուրը։