Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը վայելում է իր ամառային հանգիստը: Հաղորդավարուհու նոր հրապարակումներին սպասում է ավելի քան 270 հազար Instagram-յան օգտատեր:

Նազենին այս անգամ իր միկրոբլոգում հրապարակել է մի լուսանկար, որում պատկերված է լողազգեստով: Հաղորդավարուհին լողափին նստած ինչ-որ կոկտեյլ է վայելում:

 

Հրապարակամանը կից գրառում թողնելով՝ նա մեկնաբանել է լուսանկարը. «Կյանքը... որ ամեն վայրկյան պատրաստ է մատնել մեզ, Կյանքը, որ ամեն վայրկյան պատրաստ է մեզ ուժ տալ, ի՞նչ ենք մե՛նք որոշում, սա է Ընտրությունը։ Կյանքը՝ իրար անընդմեջ հաջորդող ընտրությունների անվերջանալի շարան. կենտրոնում՝ Մարդը»։

Դերասանուհի-հաղորդավարուհին լուսանկարով է կիսվել նաեւ story բաժնում, որտեղ ինֆորմացիան 24 ժամ է հասանելի: Լուսանկարում Նազենին պառկած է լողափին: Նա նաեւ մակագրել է լուսանկարը՝ գրելով. «Կապույտի մեջ արեւի ոսկին»:

 

Ի դեպ, Եղիշե Չարենցի «Ոսկին» ստեղծագործության այս տողերը հաղարդավարուհին հաճախ է օգտագործում իր լուսանկարները մեկնաբանելիս: