Երգչուհի-դիզայներ Անահիտ Սիմոնյանը բավականին ակտիվ է Instagram-ում: Իր միկրոբլոգում Անահիտը հաճախ է հրապուրիչ լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում:

Այս անգամ Անահիտը օգտատերերին ներկայացրել է իր ու ամուսնու՝ երգիչ Հայկոյի նոր ու սիրառատ լուսանկարները:

 

Լուսանկարներից մեկում երգչուհին ջերմորեն համբուրում է ամուսնու այտը:

Հրապարակումը մեկնաբանելով՝ լուսանկարներին կից Անահիտը գրել է. «Իմ ամուսինը լեգենդ է»: