Դերասանուհի, հաղորդավարուհի եւ մոդել Աննա Գրիգորյանն Instagram-ի իր էջում, story բաժնում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, հրապարակել է լուսանկարներ, որոնցում դերասանուհի-մոդել Իլոնա Նուրբեկյանի հետ է պատկերված:

 Աննան իր հրապարակած լուսանկարներում ներկայացել է վառ վարդագույն բիկինիով, որը այս տարի, ի դեպ, բավականին թրենդային է համարվում:

 Դերասանուհի-մոդելը իր կերպարն ամբողջացրել է սեւ սպորտային գլխարկով:

Հիշեցնենք, որ վերջերս դերասանուհին ներկայացրել էր մի տեսանյութ, որում հանդես էր եկել «խենթ» ու անսովոր սանրվածքով: Տեսանյութի մեջ նա նաեւ մեկնաբանել էր իր նոր իմիջային փոփոխությունը:

Դերասանուհին շեշտել էր. «Սրանք իմ երազած մազերն են»