«Հայաստանում իսկական ծով չկա, ավելի լավ ա գնանք Քոբուլեթի», «Սեւանում ու Դիլիջանում Քոբուլեթիից լավ ա» եւ «Ես տուրիստ եմ, 2 ամսում ծախսել եմ 8000 դոլար ու շատ գոհ եմ»:

Այս շրջանում ոմանք նախընտրում են իրենց հանգիստը անցկացնել Հայաստանում, ոմանք սիրում են մեկնել երկրից դուրս՝ ցանկանալով ծանոթանալ այլ երկրների մշակույթների հետ, մի մասն էլ Հայաստան է գալիս՝ արդեն զբոսաշրջիկի կարգավիճակով։

«Ամեն մեկն ունի իր հետաքրքրությունները։ Եթե իրենց երկրում չեն ցանկանում հանգստանալ, ապա մի պարզ պատճառով՝ ցանկանում են ծանոթանալ այլ երկրների մշակույթների հետ։ Իհարկե կուզեի հանգստանալ այլ երկրներում, բայց ընտրում եմ այն վայրը, որն ինձ համար ամենամատչելին է»,-նշեց քաղաքացիներից մեկը:

Քաղաքացիների մի մասն էլ մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ գումար չլինելու պատճառով հանգստի այս տարի չեն մեկնելու: