Հայտնի բլոգեր Nas Daily-ին Հայաստան է ժամանել մի քանի օր առաջ: Սկզբում բլոգերը, ով Հայաստանում ունի երկրպագուների մեծ բանակ, Կասկադում հանդիպում էր կազմակերպել, որին ներկա էին մեծ թվով մարդիկ, եւ որտեղ բլոգերը պատասխանել է հավաքվածների հարցերին:

Բլոգերը տեղեկացրել էր, որ Հայաստանում նկարահանելու է իր «1 րոպե» կոչվող տեսանյութերի շարքը: Ի դեպ, նա կնկարահանի տեսանյութեր՝ շախմատի, հեղափոխության, եւ՛ հայ-իրանական եւ՛ հայ-ադրբեջանական սահմանների մասին:

Հայտին բլոգերը շարունակում է նկարահանել իր րոպեանոց տեսանյութերը, երեկ նա արդեն ներկայացրել էր «պուլպուլակների» մասին տեսանյութը: Այնուհետեւ բլոգերը ցույց է տվել երկրորդ հոլովակը, որը նվիրված էր շախմատին, իսկ ահա հետո նա ներկայացրել էր իր տեսանյութը՝ նվիրված անվաչմշկորդ՝ Լեւոն պապիկին, այնուհետեւ ականների մասին տեսանյութը՝ սահմանամերձ տարածքներից: Իսկ այսօրվա տեսանյութը նա նվիրել է Արագած սարի ձգողականության մասին: Առանց մեկնաբանությունների)))))