Ամերիկաբնակ երգչուհի Շպռոտը հաճախ աչքի է ընկնում իր հրապուրիչ լուսանկարներով, համարձակ գրառումներով, գայթակղիչ սելֆիներով, որոնցով հաճախ կիսվում է Instagram-ի իր էջում:

Այս անգամ Շպռոտը իր երկրպագուներին ուրախացրել է մի լուսանկարով, որը հատուկ հավելվածի միջոցով է ստացել: Լուսանկարում երգչուհին մարմինն ընդգրկող սեւ հանդերձանքով ու վառ շրթներկով է:

Նա մեկնաբանել է իր լուսանկարը՝ հրապարակմանը կից անգլերեն լեզվով գրելով. «Ոչինչ երբեք չի անցնում, քանի դեռ չի սովորեցրել մեզ այն, ինչ մենք պետք է իմանանք»:

Ավելի վաղ երգչուհին իր հետեւորդներին ուրախացրել էր միանգամից մի քանի լուսանկարներով, որոնցում լողազգեստով էր եւ համարձակ կեցվածքով:

Լուսանկարներից մեկին կից նա անգլերենով գրել էր. «Ինչպե՞ս վարվել զրպարտությունների դեմ: Ես լրագրող չեմ, ես բանաստեղծ եմ: Ես միայն մի բան հաստատ գիտեմ՝ դա ցավեցնում է, իսկ ցավն օգնում է, որ եւս մեկ քայլ կատարեմ դեպի ինքնաբացահայտում»: