Մոդել, դիզայներ Լիլի Մորտոն, ինչպես հայտնի է դարձել իր Instagram-ի հրապարակումներից, հանգիստ է վայելում Կարմիր ծովում: Սկանդալային հայուհու լուսանկարները համալրվում են նորերով:

Այս անգամ Լիլին, իր միկրոբլոգում հրապարակած լուսանկարում ներկայացել է ճերմակ հանդերձանքով, որը, սակայն, քիչ բան է քողարկում:

 Պետք է նշել, որ այս լուսանկարնում Լիլին, իսկապես, հիշեցնում է Քիմ Քարդաշյանին: Ավելի ճիշտ՝ Լիլիի փարթամ կազմվածքը:

Ավելի վաղ մոդելը եւս մեկ լուսանկար էր հրապարակել: Հրապարակված լուսանկարում երիատասարդ մոդել-դիզայները ցուցադրել էր փարթամ կուրծքը: Իսկ լուսանկարին կից մեկնաբանության չենք հանդիպում:

 Ավելի վաղ սկանդալային շիկահերը ցուցադրել էր կարմիր լողազգեստ, որը հենց ինքն էր մոդելավորել: Հրապարակված կրքոտ լուսանկարին կից մոդելը ռուսերեն լեզվով գրել էր, որ հնարավոր չէ բոլորի համար լավը լինել, ու միշտ կլինեն քննադատող մարդիկ: