Երգչուհի Իվետա Մուկուչյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում երգչուհին կրկին ներկայացել է լողազգեստով: Իր հրապարակման մեջ Իվետան կրում է ամառային ակնոց եւ գլխարկ՝ վայելելով ամռան արեւը: Հմայիչ լուսանկարը երիտասարդ երգչուհին անգլերեն է մակագրել: Նա գրել է. «Կարո՞ղ է ամառը հավերժ մնալ, խնդրում եմ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իվետա Մուկուչյանը ցուցադրել էր իր շքեղ կազմվածքը՝հանդես գալով սպիտակ լողազգեստով: Միկրոբլոգի իր էջում տեղադրված լուսանկարում նա նստած էր լողավազանի մոտ, իսկ կրքոտ հրապարակումը երիտասարդ երգչուհին անգլերեն էր մակագրել.

«Ես կարոտում եմ իմ թռիչքները եւ ավելի երկար կմնամ Իբիցայում: Լուսինը զգում է, որ ես իսկապես չեմ ցանկանում մեկնել»: