Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր հետեւորդների հետ հաճախ է կիսվում, թե ինչպես է անցնում առօրյան, հանգիստը, կիսվում է գեղեցիկ կադրերով ու ընդհանրապես, միշտ «բաց» է իր երկրպագուների առաջ:

Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել իր Instagram-ում, որում հանդես է եկել շատ կարճ եւ խորը բացվածքով զգեստով՝ ցուցադրելով արեւայրուքն ու սլացիկ ոտքերը: Նազենիի հագին կան նաեւ բարձրակրունկներ, իսկ հեռուստահաղորդավարուհին նստած է աստիճանների վրա:

Այս գայթակղիչ լուսանկարին կից նա կատարել է հետեւյալ գրառումը. «Գիշերը... ունի սևուկ ու ջերմ մի հմայք)...»:

Ավելի վաղ դերասանուհին ամառային հանգիստը ներկայացնող հերթական լուսանկարն էր հրապարակել իր Instagram-յան էջում: Լուսանկարում Նազենին կքանստած է ծովի ֆոնին: Հրապարակումը մեկնաբանելով` դերասանուհին գրել էր. «Չկա կյանք առանց տառապանքի կամ դժվարության, բայց կա ՄԱՐԴԸ, ով կարող է տեսնել լույսը՝ խավարում, ու սնել իր միջավայրը Բարության ու Սիրո լույսով... ընտրության հարց է…»: