Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը, ով գրեթե միշտ փայլում է տարբեր ֆոտոշարքերում, տեւական բացակայությունից հետո վերադարձել է հայրենիք եւ անմիջապես սկսել է միկրոբլոգի իր էջում հմայիչ լուսանկարներով ուրախացնել հետեւորդներին:

Արփին Instagram-ի էջում կրկին հմայիչ լուսանկար է հրապարակել, որին կից նա խոսել է կյանքի մասին: Արփին անգլերեն լեզվով մեկնաբանություն է թողել. «Կյանքը կարճ է, վայելեք ամեն պահը !»:

 

Նշենք, որ ավելի վաղ Արփին Instagram-ի էջում լուսանկար էր հրապարակել, որում հանդես էր եկել կարճ կիսատաբատով՝ ցուցադրելով սլացիկ ոտքերը, եւ ամառային, երկար վերնաշապիկով: Հրապարակումը Արփիի կողմից մեկնաբանված չէր: