Դերասանուհի, մոդել Սոֆյա Պողոսյանը, ով կերպարանափոխությունից հետո ներկայանում է կարճ վարսերով, միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում հմայիչ լուսանկարներով, որոնցում ցուցադրում է ոճային դիմահարդարումներ, վարսահարդարումներ, շքեղ կառուցվածքը: Այս անգամ Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա կանգնած է ծովափին: Լուսանկարին կից գեղեցկուհին խոսելով օրվա, ապագայի, լավ ու վատ օրերի, կյանքի դժվարությունների մասին արտահայտել է կարծիքը՝ գրելով.

 «Ապրել օրվա օրո՞վ, տվյալ պահո՞վ, չանհանգստանալ վաղվա օրվա և ապագայի մասի՞ն՝ մտածելով, որ ապագան անկանխատեսելի է, և ընդունել դա որպես փաստ, չփորձել պայքարել ճակատագրի դեմ և վայելել ամեն րոպեն առանց անորոշությունից վախենալու, թե՞ այնուամենայնիվ պետք է քո կյանքի վերահսկողությունը վերցնես քո ձեռքը, պլանավորես և պայքարես քո պատկերացրած ապագան ունենալու համար։ Ոչ ոք չի կարող ասել, որն է կյանքը ապրելու ճիշտ ճանապսրհը. բոլորս էլ գիտենք, որ ամեն բան շատ հարաբերական է։

Միանշանակ միայն մի բանում եմ համոզված՝ պետք է գնահատես կյանքը, ամեն օրն ու պահը, շնորհակալ լինես ամեն ինչի համար, նույնիսկ դժվարությունների և տխուր օրերի, որովհետև դրանք նույնպես Քեզ տրված կյանքի մասն են կազմում»: