Նոր հետազոտությունն օգնել է պարզել բջիջների մահվան մեխանիզմը:

Հետազոտական աշխատանքներն իրականացրել են ԱՄՆ-ում Սթենֆորդի համալսարանի գիտնականները, հայտնում է Science ամսագիրը: Պարզվել է, որ բջջի մահվան սկիզբ է ծառայում դրա հատվածներից մեկի վնասումը: Սա, իր հերթին, բերում է, այսպես կոչված, «մահվան ազդանշանի». քիմիական նյութը շղթայական ռեակցիա է գործարկում, որն աստիճանաբար տարածվում է բջջի մյուս հատվածների վրա: Արդյունքում մյուս բջիջներում ազատվում են համանման «մահվան ազդանշանները»:

Գիտնականներն այս պրոցեսն անվանում են «տիգերային ալիք». մեկ բջջի մահից հետո պրոցեսը տարածվում է նաեւ հարեւան բջիջների վրա, ընդ որում՝ այնքան ժամանակ, մինչեւ «մահվան ազդանշանը» հասնի իր ամբողջական ավարտին:

Գիտնականների գնահատմամբ՝ բջջային մահվան արագությունը կազմում է րոպեում 30 միկրոմետր (ժամում 1,8 մմ):

Գիտնականները համոզված են, որ այս հետազոտությունը կօգնի հասկանալ՝ քաղցկեղային բջիջներն ինչպես «ինքնասպանության» հասցնել կամ բջիջներն ինչպես փրկել մահանալուց այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին է, օրինակ, մկանային դիստրոֆիան: