Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գայթակղիչ, հմայիչ լուսանկարներ, իր ոճային լուքերը, բացի իր երկրպագուներին ուրախացնելուց նա հաճախ նրանց հետ կիսում է իր աշխարհայացքը, բացահայտում է բնավորության նուրբ կողմերը, կիսվում իր տպավորություններով՝ այս կամ այն հարցի շուրջ:

Նազենի Հովհաննիսյանն իր հանգիստն է վայելու Իտալիայում՝ Սիցիլիայում: Նա իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել: Լուսանկարն արված է Բասիլուցցո կղզում: Նազենին իր տեղադրած լուսանկարում կանգնած է նավի վրա, նա հանդես է եկել լողազգետով, որն ընգծել է նրա անթերի կազմվածքը ու հիանալի արեւայրուքը:

Գայթակղիչ լուսանկարին կից հաղորդավարուհին կատարել է հետեւյալ գրառումը. «Որոշ Ժայռեր ավելի շնչավոր են, քան որոշ... մարդիկ»։

 

Հիշեցնենք, որ ավելի Նազենին իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում կրկին հանդես էր եկել լողազգետով, որն ընգծել է նրա սլացիկ կազմվածքը:

Գայթակղիչ լուսանկարին կից հաղորդավարուհին գրել էր. «Թռիր, թռիր՝ ինչ էլ լինի. օդում թե ցամաքում, ջրում թե երկնքում, ազատությունը հենց էդ թռիչքն է՝ հոգու, սրտի, ՄՏՔԻ... անբանաձև, անբացատրելի, անմեկնելի թռիչքը՝ Իր թեթևությամբ ու վտանգով հանդերձ սքանչելի և անհրաժեշտ։ ԹՌԻՉՔ՜»: