Լոսանջելեսաբնակ երգչուհի Շպռոտն Instagram-ի իր էջի կրքոտ ու գայթակղիչ լուսանկարների շարքը շարունակում է համալրել նորերով՝ ամեն օր հրապարակելով գայթակղիչ լուսանկարներ, որոնք ներկայացնում են նրա ինքնատիպ լուքերը, հագեցած առօրյան եւ մարմնի անթերի կազմվածքը:

Սկանդալային երգչուհին նկարահանում է նոր տեսահոլովակ, որից մի փոքրիկ հատված է ներկայացրել իր միկրոբլոգի հետեւորդներին: Կարճ հոլովակում երգչուհին բավականին կրքոտ կերպարում է, նա ներկայացել է ճերմակ սրբիչը գլխին, նույն գույնի բոդիով, որն ընդգծել է նրա փարթամ կազմվածքը: Երգչուհին վառ դիմահարդարմամբ է:


Ավելի վաղ երգչուհին միկրոբլոգի էջի story բաժնում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, տեղադրել էր տեսանյութ:

Իր հրապարակած տեսանյությում Շպռոտը ցուցադրել էր ամառային լուքը, որը բաղկացած էր ծաղկավոր, թեթեւ, ամառային զգեստից ու այս ամառ բավականին թրենդային համարվող արեւային ակնոցից: