Երգչուհի Սոֆի Մխեյանը հաճախ է Instagram-ի հետեւորդ-երկրպագուներին ուրախացնում նոր, գայթակղիչ լուսանկարներով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա առօրյայի ամենահետաքրքիր պահերը: Վերջերս մեկնելով հանգստի երգչուհին լուսանկարներ է տեղադրում ծովափից՝ ներկայանալով լողազգեստով:

Այս անգամ Սոֆին հրապարակել է լուսանկար, որում կրկին երեւում է ծովը: Սոֆին վայելում է իր հանգիստը, քանի որ լուսանկարում նա դեմքով դեպի արեւն է, իսկ աչքերը փակ են: Այս լուսանկարը Սոֆի Մխեյանը ոչ մի կերպ չի մեկնաբանել:

 

Ավելի վաղ երգչուհին լուսանկար էր հրապարակել ամառային, ծովափնյա հանգստից: Իր տեղադրած լուսանկարում նա հանդես էր եկել լողազգեստով:

Գայթակղիչ այդ լուսանկարը Սոֆիի կողմից մեկնաբանված չէր: