Լոսանջելեսաբնակ սկանդալային երգչուհի Շպռոտը միկրոբլոգի իր էջի կրքոտ եւ գայթակղիչ լուսանկարների շարքը օր օրի շարունակում է ավելացնել: Նրա էջի հետեւորդները ուրախությամբ հետեւում ու մեկնաբանում են երգչուհու հրապարակումները:

Այսօր Շպռոտն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որում ներկայացել է կրքոտ կերպարում: Երգչուհին իր տեղադրած լուսանկարներում կրում է մարմինն ընդծող տաբատ, եւ վերնազգեստ, իսկ տաբատի վրա ներքեւից վերեւ առկա է բացվածք, որը կապված է թելերով: Վերնազգեստի հետեւի հատվածը նույնպես բաց է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շպռոտն իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր սկանդալային կերպարում: Երգչուհին սեւ-սպիտակ լուսանկարում կրում էր սեւ կիսատաբատ, սեւ տոպ եւ մորթե հողաթափեր: Նա կքանստած էր, ձեռքին առկա էր ծխախոտ եւ թզբեհ: