Աստղիկ Սաֆարյանը, թերեւս, հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ:

 Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու հրապարակումներ, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար: Դա երեւում է նաեւ այսօրվա նրա տեղադրած լուսանկարներից:

 Աստղիկ Սաֆարյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում երգչուհին ներկայացել է կարճ, ամառային կիսատաբատով, սեւ տոպով, ամառային գլխարկով, որն ի դեպ լրացնում է նրա հնայիչ տեսքը: Լուսանկարներն արված են ծովափին:

 Ավելի վաղ երգչուհին ներկայացրել էր իր հանգստից մի պատառիկ՝ ներկայանալով լողազգեստով: Իր տեղադրած լուսանկարում նա կրում էր սեւ լողազգեստ, որի վրայից կապույտ, ցանցավոր վերնազգեստ, իսկ ձեռքերում կար խմիչքով լի բաժակ:

Այս հրապարակմանը կից երգչուհին կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը. «Հանգստանում եմ լողափին»: