Դեն Բիլզերայնի արկածները Հայաստանում շարունակվում են, սակայն ոչ մի կերպ չեն ավարտվում: Երեկ միլիոնատերը հոր, եղբոր, ընկերուհիների եւ թիկնազորի, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոնի եւ երգչուհի Սիրուշոյի հետ մեկնել էր Ստեփանակերտ, այցելել էր Շուշի եւ զորավարժարան:

Նրան ամենուր ուղեկցել է ընկերուհին՝ Սուելին Մեդեյրոսը: Վերջինս Արցախում իրականացրել է ամենաիսկական զինվորական ֆոտոշարքըն ու լուսանկարներով կիսվել իր Instagram-ում:

«Ընկերներիդ մոտ պահիր, իսկ թշնամիներդ՝ ավելի մոտ», - Նիկոլլո Մաքիավելիի խոսքերով գեղեցկուհին մակագրել է իր լուսանկարներից մեկը: